Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

27 հուն 2021 13:55

Թուրքիայում ՌԴ դեսպանության արձագանքը ռուս զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել հունվարի 24-ին Ստամբուլում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ պատահած միջադեպի կապակցությամբ:

Դեսպանությունը, դիմելով Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիներին, ընդգծել է անձնական անվտանգային միջոցառումների կարևորությունը, ինչպես նաև  կոչ արել՝ սպառնալիքի դեպքում դիմել ոստիկանություն:

«Զբոսաշրջիկներին կոչ ենք անում կապեր չհաստատել կասկածելի անձանց հետ, հեռու մնալ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանցից, խուսափել ցույցերի և ակցիաների վայր այցելելուց և հատկապես, երեկոյան և գիշերային ժամերին հեռու մնալ ոչ մարդաշատ փողոցներից»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել էր ՌԴ երեք քաղաքացիների՝ երկու տղամարդու ու մեկ կնոջ վրա։ Հարձակման հետևանքով ռուսաստանցիները վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Չարագործն արդեն ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, որ նա տառապում է հոգեկան խանգարմամբ և նախկինում գործած 26 հանցանքների պատճառով բազմիցս դատվել է:

ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր