Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին          ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը       Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը    

03 փետ 2021 12:38

Արարատ Միրզոյանը կարգադրել է պարգևատրել ԱԺ աշխատակազմին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել, որը հրապարակվել է ԱԺ–ի կայքում։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների»,– նշված է փաստաթղթում:
Միրզոյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին էլ կարգադրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր