Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

04 փետ 2021 12:07

Սկսեմ շատ կարևոր տնտեսական նորությամբ՝տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով

Այսօրվա նիստը ուզում եմ սկսել շատ կարևոր տնտեսական նորությամբ։ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այս թողարկմամբ մենք թողարկել ենք 750 մլն ամերիկյան դոլարի պարտատոմս և շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր Հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով և սա իհարկե շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար։ Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել, երկրորդը ըստ էության կարող ենք ասել, որ ետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ և նաև ուզում եմ նաև արձանագրել, որ քանի որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ, այս թողարկումը ամենևին էլ արտահերթ, արտառոց կամ արտակարգ երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021 թ-ի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում և այս առումով կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակը իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա, և արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3.8 տոկոս է, ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ 2019թ-ի թողարկումը, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում, աննախադեպ ցածր տոկոսով էր տեղի ունեցել թողարկումը, այն ժամանակ 4.2 տոկոսով էր տեղի ունեցել թողարկումը և կարևոր է նշել, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3մլրդ դրամի պահանջարկ է եղել մեր պարտատոմսերի, բայց մենք որոշել ենք ներգրավվել 750մլն դոլար»,- ասաց վարչապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր