Իշխանությունն անհանգստացած է՝ նկատելիորեն աճում է Քոչարյանի վարկանիշը, զուգահեռ կտրուկ նվազում է նրա «անտիռեյտինգը»․ «Փաստ»

Ըստ մեր տեղեկությունների, վերջին մի քանի հարցումները ցույց են տվել, որ ընդհանուր վարկանիշից զատ, կտրուկ նվազել է հատկապես անվերապահ աջակցողների, այսինքն՝ «անպայման կքվեարկեմ» պատասխանողների թիվը՝ մոտ 5 տոկոս, փոխարենը գնալով մեծանում է «ոչ մի պարագայում չեմ քվեարկի» պատասխանողների քանակը: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանական ու մերձիշխանական շրջանակներին ոչ պակաս անհանգստացրել է այն հանգամանքը, որ նկատելիորեն աճում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, զուգահեռ կտրուկ նվազում է նրա «անտիռեյտինգը»: Ըստ որոշ ուսումնասիրությունների, հիմնական պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հանձին նրա տեսնում են հավասարակշռված անձնավորության և «ուժեղ ձեռք», որի հետ կարող են հույսեր կապել»,-գրում է թերթը: