Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

05 փետ 2021 10:33

Արայիկ Հարությունյանն անընդհատ իր թիկունքում զգում է Վիտալի Բալասանյանի շունչը. նրանց փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսական իշխանությունների մոտ փորձում է ինքնուրույն խաղացող երեւալ եւ տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, իբր ոչ մի կապ չունի նրա հետ։ Բայց իրականում ամբողջությամբ գտնվում է Փաշինյանի ազդեցության տակ։

Նրան ամսվա ընթացքում պարբերաբար Երեւան են կանչում, իսկ նախորդ շաբաթ մասնավոր այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, այցի հիմնական նպատակը Հարությունյանի՝ ՌԴ-ում այլ անձանց անուններով գրանցված բիզնեսների հետ կապված խնդիրներն են եղել։

Վերջին շրջանում Արայիկ Հարությունյանը ֆինանսական հարցերով իր հին ու նոր շրջապատին է դիմում՝ խնդրելով աջակցել Արցախին։ Այս ընթացքում նա տարբեր մարդկանց գումարներ է բաժանում, որ կարողանա պահպանել իր իշխանությունը։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հարությունյանն իր դեմ ծագած հանրային խոր դժգոհությունը փորձում է նվազեցնել տարբեր ակտիվ անձանց պաշտոններ ու արտոնություններ տալով, պետական տենդերների ներգրավելով։ Մեզ ասացին, որ  Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում։ ԱՀ նախագահն անընդհատ իր թիկունքում զգում է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի շունչը, ինչը ստիպում է շտապել իշխանության ամրապնդման հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր