Ապրիլի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից, բանակում արժանավորներն են ծառայում    

06 փետ 2021 11:22

Թուրք-ադրբեջանական զորավարժության պայմանական թիրախը Սյունիքն է

Թուրք-ադրբեջանական զորավարժության պայմանական թիրախը Հայաստանն է, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։


«Թուրք - ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են։ Չնայած այն բանին, որ երկու երկրների մամուլները սկսել են ընդհանրապես չխոսել դրա մասին, բայց կարևոր մի դետալ չէր կարող վրիպել իմ աչքից։


Այս զորավարժության պայմանական թիրախը Հայաստանն է, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքը։ Զորավարժության համար թիրախ ընտրված օբյեկտները, կենդանի ուժն առավելագույնս նմանեցված է հայկականին (նույնիսկ հայկական կամուֆլյաժ): Տեղանքն էլ հնարավորինս նմանեցրել են Սյունիքին․․․


Մինչ զորավարժությունների սկսելը շատ ակտիվ խոսում էին դրա մասին, դրա կարևորության մասին, բայց սկսելուց հետո լռեցին»,- գրել է Հովհաննիսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր