Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

06 փետ 2021 15:26

Մեզ միտումնավոր տարել են պարտության,եթե ռուսները մեկ օր անգամ ուշանային, ապա Ստեփանակերտը կլիներ արդեն հանձնված

Մենք կորցրինք մեր անվտանգությունը՝ ունենալով պետություն, ունենալով սահմանապահ զորքեր, բայց չունենալով անվտանգություն։ Այս մասին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համաժողովին ասել է ԱՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հարցը բարձրացնելու անհրաժեշտությունն առաջացել է վերջին իրադարձությունները տեսնելով, մասնավորապես, Դանիելյանը նշեց, որ այսօր նման համոզման են եկել, քանի որ կյանքը ստիպեց և տեսան, որ Ռուսաստանի հետ միասին նույն քաղաքական կազմակերպությունում լինելն ինստիտուցիոնալ առումով բավարար չէր, որ կարողանայինք պաշտպանել մեր սուվերենությունը, ինքնիշխանությունը։


«Բավական էր երկու-երեք տարին, որ իշխանափոխությունից հետո որոշ արկածախնդիրներ կամ արտասահմանյան գործակալներ կարողանան մեր հանրապետության այս 30 տարվա գործընթացը 360 աստիճանով փոխել։ Նոյեմբերի 9-ին արթնացանք և տեսանք, որ կորցրել ենք մեր երկրի մեկ երրորդը, գրեթե կորցրել ենք Արցախը, կորցրել ենք մեր սուվերենությունը, որ մնացել ենք առանց իշխանության, որտեղ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որ, եթե մեր քաղաքացիները հանկարծ գերի ընկնեն մեր երկրի ներսում, զանգեն այս հեռախոսահամարին»,- նշեց նա՝ ընդգծելով, որ մինչ այսօր գործող միությունը բավարար չէր, որ կարողանայինք պաշտպանել մեր անվտանգությունը։


Դանիելյանը պարզաբանեց, որ առաջարկում են, որ նոր Հայաստան-Ռուսաստան միությունը լինի այնպիսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որ ռուսները ստիպված չլինեն վերջին պահին զորքեր մտցնել՝ առանց մեզ հետ համաձայնեցնելու անգամ, թեև այս անգամ հայտարարվել է, որ եղել է կողմերի հետ համաձայնեցված։ Դանիելյանի խոսքով՝ եթե ռուսները մեկ օր անգամ ուշանային, ապա Ստեփանակերտը կլիներ արդեն հանձնված։ Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ պարտությունը ոչ թե իշխանությունների ապիկարության արդյունքն էր, այլ՝ ծրագրված էր նախապես։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր