Թուրքական կազմակերպության նախաձեռնությունն Արցախի օկուպացված տարածքներում          «Կառավարություն կոչվածը պետք է անհապաղ պարզաբանում տա Բաթումիում Փաշինյանի անհետացման վերաբերյալ»       Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկանության գնդապետի    

08 փետ 2021 19:32

Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների Վերականգնողական Քաղաքի մեկնարկն արդեն տրված է

Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների Վերականգնողական Քաղաքի մեկնարկն արդեն տրված էԵրևանին հարակից Պռոշյան համայնքում առաջիկա տարիներին կհիմնվի «Հերոսների վերականգնողական քաղաքը»։ 

Նախագծի մեկնարկն արդեն տրված է:

Նախագիծը կրելու է Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անունը և կոչվելու է`«ՀՀ Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների Վերականգնողական Քաղաք»:
Իսկ պուրակը կանվանակոչվի պատերազմում զոհված Վարդան Ամալյանի անունով:

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում առաջնային է համարվում հոգեկան առողջության կենտրոնի հիմնումը, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը:
Բուժման առաջնահերթությունը տրվելու է հոգեկան առողջությանը, քանզի հոգեկան առողջությունը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաև, հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, որոշումներ կայացնելու և իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը:

Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում հիմնվելու է նաև պրոթեզարան, որտեղ կկիրառվի աշխարհում հայտնի երկրների ժամանակակից փորձն ու մեթոդները:
Այն կլինի մի կենտրոն, որտեղ տարբեր երկրների մասնագետները և ընկերությունները կհիմնեն իրենց պրոթեզարանները սեփական մեթոդի զարգացման նպատակով, իսկ մեր մասնագետները զուգահեռաբար կվերապատարստվեն և այդ ամենի հիման վրա կշարունակեն այդ փորձի կիրառումը և սպասարկումը: Հեռանկարում կա հենց հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությամբ էլ սկսել նման տեսակի պրոթեզների արտադրություն:

Կարևոր է համարվում նաև «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում ստեղծել առողջապահական տուրիզմի զարգացմանը խթանող ենթակառույցներ, որպեսզի այդ կերպ տուրիստներից ներգրավված միջոցները ուղղորդվեն կենտրոնի շահառուների բուժմանը և կարիքների հոգմանը, այս կերպ երկիրը դարձնելով ավելի ճանաչելի:

Նախատեսվում է իրականացնել բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան վիրավոր զինվորներին ձեռք բերել ժամանակակից մասնագիտություն, ստանալ կրթություն՝ իրենց հարմար պայմաններում, լինել մրցունակ աշխատաշուկայում: «Կրթական ծրագրեր իրականացնելիս հաշվի են առնվելու աշխատաշուկայի պահանջարկը, մասնագիտության արդիականությունը, վիրավոր զինվորի անձնական որակներն ու նախասիրությունները:
Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների Վերականգնողական Քաղաքի մեկնարկն արդեն տրված է«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ի գերնպատակն է վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակությանը, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը»:

Աանհրաժեշտ են միջոցներ որոնք կուղղվեն՝
1. Պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող ՀՀ և ԱՀ քաղաքացիներին հրատապ բուժման նպատակով՝ թե ՀՀ-ում, թե արտերկրում բուժումն իրականացնելու համար:
2. Ենթակառույցների համար նախատեսված տարածքի ձեռք բերման և շինարարական աշխատանքների նպատակով:
3. Արտերկրում մասնագետների վերապատրատում:
4. Վերը նշված կառույցների համար բժշկական սարքավորումների և դեղորայքի ձեռքբերում:
5. Հիվանդներին տեղափոխելու նպատակով առաջին բուժօգնության մեքենաների ձեռքբերում:
6. Վերը նշված կառույցների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (մահճակալներ և այլն):
7.Աջակցություն զոհված ազատամարտիկների, անհետ կորածների և վիրավորում ստացած զինվորների ընտանիքների սոցիալական աջակցություն:

Յուրաքանչյուր հայ մարդ պետք է գիտակցի, որ 44 օրյա պատերազմի արդյունքում զոհված հերոս տղաները չխնայեցին իրենց կյանքը հանուն պետության, ազգի և սերունդների ապագայի:   Չարաբաստիկ պատերազմի արդյունքում ունեցանք նաև բազմահազար վիրավորներ, որոնք նույնպես պատրաստ էին զոհել իրենց կյանքը հանուն պետության և յուրաքանչյուր հայի արժանապատիվ ապրելու համար: Վիրավորում ստացածների մեծ մասը այսօր դեռ ոչ մի բուժում չի ստացել, կանգնած են ամենատարբեր խնդիրների առաջ, ուստի յուրաքանչյուր հայի արժանապատվության հարցը և պարտքի զգացումը պետք է լինի օգտակար լինել նրանց:

Նախագիծը հաջողությամբ ավարտելու և իր նպատակին ծառայեցնելու համար հարկավոր են բարերարներ, տարբեր կազմակերպություների հետ համագործակցություններ: Նախագիծն իրականացնողները դիմում են բոլորին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

Նախագծի հեղինակն է «Հերոսների Վերականգնողական Քաղաք» ՀԿ նախագահ Սուրեն Արեենցը: 

Ներկայացնում ենք նաև բանկային հաշվեհամարները, որոնց կարող եք կատարել նվիրատվություն։

IDram 706242794
Ameria Bank
Credit Card
4083060010275804
AMD
1570013717050200
EUR
1570013717050146
USD
1570013717050101
RUB
1570013717050158
SUREN HAKOBYAN AREENTS

Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր