«Օրենքով գողը» հրաժարվել է կարգավիճակից.Ձերդ գերազանցություն, երդվում եմ բոլոր սրբերին, այլեւս չեմ զբաղվի հանցավոր գործունեությամբ

Թերթի տվյալներով՝ քննության ընթացքում գործի ֆիգուրանտ, քրեական աշխարհում առավել հայտնի որպես Թենգո Փոթիյսկին չէր ճանաչում մեղքն ու հրաժարվում էր ցուցմունք տալուց:
Դիմելով դատավորին՝ նա ասել է. «Ձերդ գերազանցություն, ես համաձայն եմ, որ ամեն ինչ ճիշտ է, ես ընդունում եմ իմ մեղքը: 1996 թվականից թագադրվել եմ որպես «օրենքով գող»: Մեղքս ճանաչում եմ, պատժեք ինձ: Խնդրում եմ ամեն ինչ արագ անել, իմ համար ծանր է, վկաներ կանչելու անհրաժեշտություն չկա»:
Դատապարտյալը պատմել է, որ «օրենքով գող» է դարձել 2019 թվականի ապրիլին, սակայն ոչ մի կերպ չի օգտվել իր կարգավիճակից, ոչ ոքի քրեական տիտղոսներ չի տվել, չի մասնակցել դատապարտյալների միջեւ կոնֆլիկտների լուծմանը: Թենգոն նաեւ պատմել է իր «կարգավիճակային դաջվածքների» մասին, որոնցից մեկը՝ «Իմ տունը բանտն է», սակայն, նրա խոսքով, ինքը չի իմացել, թե դրանք ինչ են նշանակում:
Գիգիբերիան 17 տարի բանտում է անցկացրել զենք ապօրինի պահման, ավազակության եւ սպանության համար:
Նրա խոսքով՝ այն պահից ի վեր, ինչ դուրս է եկել «հակագողական» օրենքը, նա մտածում է միայն ազատվելու մասին:
Դատավորը հարցրել է, թե ինչպես է տեղի ունենում «թագազրկումը»,ինչին նա պատասխանել է. «Կամ ինչ-որ մեկն ասում է, որ դու գող չես, կամ էլ դու ինքդ ես ասում»:
«Ես պատրաստվում էի դա անել, երբ ազատվեմ: Ես ցանկանում էի տեսնել գողերին: Ես ցանկանում էի ազատվել եւ զբաղվել իմգործերով: Եթե ինչ-որ հրաշք տեղի ունենա, եւ ես ազատվեմ, ես խոստանում եմ, որ այլեւս չեմ զբաղվի հանցավոր գործունեությամբ եւ կապրեմ իմ ընտանիքի հետ: Ձերդ գերազանցություն, ես կարգապահ մարդ եմ եւ երդվում եմ բոլոր սրբերին»,-ասել է դատապարտյալը:
Թենգո Փոթիյսկուն սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: