Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 փետ 2021 11:10

Ռուս խաղաղապահները շինանյութով բարձած 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի պետական մարմիններին քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և տուժած շրջանների բնակչության համար բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու հարցում: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ այսօր՝ փետրվարի 12-ին, տարածած հաղորդագրության մեջ:


Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմի խնդրանքով ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախի տարածքով ուղեկցել են Ադրբեջանի  տրանսպորտային միջոցների երկու ավտոշարասյուն:


Խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 60 բեռնատարով շինանյութեր է մատակարարվել Շուշի:


«Ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ  իրականացմանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր