Ախթալա բնակավայրի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվել, կա տուժած          Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը       Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին    

13 փետ 2021 10:00

Հարազատները չգիտեն այլևս ինչ մտածել,500 անհետ կորած ծնողներին ծանուցել են՝ իրենց որդիները գերի չեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին մոտ 500 ծնողների ծանուցվել է, որ իրենց որդիները ոչ թե գերի են, այլ համարվում են անհետ կորած։


Մի շարք ծնողներ, ովքեր ավելի վաղ տեղեկություններ ունեին, թե իրենց որդիները Ադրբեջանում են, գերության մեջ, և հույս ունեին, որ նրանք մի օր կվերադառնան, նրանց ասվել է, որ իրենց հարազատները համարվում են անհետ կորած։


Ավելի վաղ էլ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ որոշակի կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է։ Այս ֆոնին գերիների ու անհետ կորածների հարազատները չգիտեն այլևս ինչ մտածել և ինչ հույս ունենալ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր