Տեսանյութ․Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի Հայաստանին սպառնա պատերազմով          Մայիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձերով, հազարավոր աշխատատեղերով    

13 փետ 2021 13:07

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում մահացածների աճյունները

Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող 7 անձանց աճյուններ, որոնք անհետ կորած էին համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի գերեվարված ու անհետ կորած անձանց պետական հանձնաժողովին։


Այդ կառույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն` աճյուններն ադրբեջանական կողմին են փոխանցվել փետրվարի 12-ին Շուշիի հարակից տարածքում։


Նշվում է, որ անհետ կորածների որոնման հարցում կողմերը համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ:


Նույնականացման գործընթացից հետո աճյունները կփոխանցվեն ընտանիքի անդամներին։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր