Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

16 փետ 2021 16:23

11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ.Արցախում աճուրդի են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների օտարման և աճուրդի մասին: Այս մասին տեղեկացնում են կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից:


Համաձայն հրապարակված ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին, աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ՝ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ: Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի են ներկայացվելու նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 5 ավտոմեքենա՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 985 հազար 600 դրամ մեկնարկային արժողությամբ:


Դեռևս տարեսկզբին՝ Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ քննարկումների մասին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց բաց զրույցի ժամանակ՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին: Ըստ Բեգլարյանի՝ որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի են դրվելու, որպեսզի դրանք հնարավորինս բարձր գնով վաճառվեն, ապա՝ գումարներն ուղղվեն պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր