Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

17 փետ 2021 11:31

Բուք ու բորան, քամու պոռթկումներ են սպասվում այսօր

Այսօր` փետրվարի 17-ին, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` փետրվարի 21-ի գիշերն առանձին շրջաններում, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:


Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:


Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր` փետրվարի 17-ին, սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ը՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Այսօր սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր