Հայաստանի բացակայությունը Աթենքում ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը ,նա ունակ գործընկեր չէ

«Աթենքում քննարկել են թուրքական էքսպանսիոնիզմն ու դրա դեմ պայքրը։ Թուրքիայի ԱԳՆ-ն այն որակել է թշնամական»,-նշել է Մ. Մինասյանն ու ընդգծել, որ Հայաստանի բացակայությունն այդ գագաթնաժողովին ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը, ովքեր այլևս չեն համարում, որ Երևանը կա՛մ արժանի է մասնակցելու գագաթնաժողովին, կա՛մ այս հարցում ունակ գործընկեր է:
«Չի բացառվում, որ Հունաստանը ամեն դեպքում հրավիրել է հայկական կողմին, սակայն Երևանը հրաժարվել է մասնակցելուց՝ չցանկանալով բարկացնել Անկարային»,-նշում է նա։
Ըստ նախկին դեսպանի, սրա արդյունքում Հայաստանը դարձել էմիջազգային հարաբերությունների օբյեկտ, որի մասին խոսում են, ում ճակատագիրը որոշվում է ՝ նրան չընդունելով որոշումների մշակման ու կայացման գործընթացում:
«Նիկոլն այլևս ունակ չէ իրականացնելու արտաքին քաղաքականություն։ Նրան մի բան է մնացել՝ հանգիստ նստել ու չմիջամտել։ Եվ իհարկե՝ լիզել ուրիշների կոշիկները, որում նա մեղադրում էր ուրիշներին»,-նշում է Մինասյանը։