Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

19 փետ 2021 11:05

Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին ԱՀ նախագահի խոսնակը Միքայել Մինասյանին պատասխանել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում էր կատարել՝ պնդելով, որ առաջիկա օրերին նախատեսված է Արայիկ Հարությունյանի, Արմեն Աբազյանի, Ռուստամ Մուրադովի և Ալի Նագիևի գաղտնի հանդիպումը Մատաղիսից ոչ հեռու: Այդ հրապարակման առթիվ «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին:


«Նման հանդիպում չի նախատեսվում, և աբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին: Արցախի իշխանությունները շարունակում են Արցախի անկախության միջազգային ճանաչման քաղաքական կուրսը, որքան էլ դժվար պայմաններում հայտնված լինենք: Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և դա որևէ սակարկման ենթակա հարց չէ»,- ի պատասխան ասել է Ավանեսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր