«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

19 փետ 2021 15:48

Մեր ռազմատեխնիկայի մեծ մասը վնասված չի եղել,հավանաբար, տեխնիկան թողել են զորամասերում, որպեսզի այն տեղափոխվի Ադրբեջան

Մեր ռազմատեխնիկայի մեծ մասը վնասված չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա պարզաբանեց, որ դա պարզ է դառնում Բաքվում տեղի ունեցած շքերթի կադրերից:

«Հավանաբար, տեխնիկան թողել են զորամասերում, որպեսզի այն տեղափոխվի Ադրբեջան»,-ենթադրեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններ էր վարում ոչ թե հանձնելու, այլ ստանալու շուրջ, սակայն կան քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք սպեկուլյացիա են անում դրանով: «Մենք խոսում էինք փոխզիջման մասին: Դա ենթադրում էր Արցախի կարգավիճակի որոշում եւ Լաչինի ու Քարվաճառի ճանապարհների հսկողություն, այլ ոչ թե տարածքների կորուստ, բանակի եւ պետության գլխատում, ինչպես տեղի ունեցավ այսօր: Այդ քաղաքական գործիչների տրամաբանությամբ մենք չպե՞տք է աշխատանքներ կատարեինք Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ այլ վայրերում, որտեղ կանգնած էին մեր զինվորները: Որոշ մարդիկ պարզապես փորձում են օգտվել այդ հարցից, որպեսզի ներառվեն օրակարգում կամ իրենց գոյության մասին հիշեցնենք»,-հավելեց նախկին պատգամավորը:

Նա զարմանք հայտնեց Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե Շուշին դժգույն քաղաք է, նա հիշեցրեց, որ Շուշիում ավելի շատ ներդրումներ են կատարվել, քան Ստեփանակերտում:

«Մարդիկ արդեն անցել են ցինիզմի եւ ստի բոլոր սահմանները, փորձում են ցանկացած գնով երկարացնել իրենց իշխանությունը: Նրանք երկիրը տարել են դեպի դեսպոտիզմ եւ տոտալիտարիզմ: Իշխանությունն այլեւս նրանց չի պատկանում: Նրանք նախ հեծանիվով էին երթեւեկում, իսկ այօսր չեն կարողանում հանգիստ հասնել աշխատանքի, իսկ երկրի շատ մարզեր նրանց մուտքն ընդհանրապես փակ է: Հասկանալով, որ ընտրություններին չեն հավաքի ձայների 5 տոկոսը՝ նրանք որոշել են իրենց ապահովագրելու համար նվազեցնել շեմը մինչեւ 4 տոկոս»,-նշեց Սահակյանը:

Նա նկատեց, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ ռազմագերիների վերադարձի եւ Արցախի կարգավիճակի հարցերն առաջ տանելու փոխարեն Փաշինյանը դրանք ձախողեց, ապա պատասխանատվությունը գցեց այլոց վրա:     

Փետրվարի 20-ի հանրահավաքը կլինի սկզբունքային եւ բազմամարդ: Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու չենք կիրառում մեթոդներ, որոնք կիրառել են մեր դեմ, ինչու փողոցներ չենք փակում: Մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով: Մեր նպատակն է սահմանադրական մեթոդներով հասկացնել, որ ներկայիս ուժերի՝ իշխանության մնալու ամեն օրը սպառնալիք է մեր պետության համար: Նման տեմպերով մենք կկորցնենք Սյունիքը՝ հաշվի առնելով այն, որ իշխանությունն ասում է, որ մարզում ճանապարհների որոշ հատվածներ անցնում են «Ադրբեջանի տարածքով», այսինքն՝ դեպի Իրան մեզ համար կարեւոր ուղղությունը վերահսկում է թշնամին: Մարդիկ վախենում են, որ գիշերը իրենց կգլխատեն, վախենում են, որ կարող են գերի ընկնել»,-եզրափակեց ՀՀԿ ներկայացուցիչը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր