Ինչու են մարդիկ հրաժարվում պատվաստանյութերից․ Բիլ Գեյթս
![](https://www.1tv.am/images/news/10/46541/102319493_569481907306098_3913229249816821760_n_1.jpeg)
«Դավադրության տեսությունը կապված է նաև պատվաստանյութերի հետ, և դա ողբերգական է, քանի որ հանգեցնում է նրան, որ մարդիկ դիմակ չեն կրում և չեն պատվաստվում», - ասել է Գեյթսը Ավստրալիայի Ազգային հանրային հեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ ինքը դեռ չի տեսնում այն լավագույն լուծումը, թե ինչպես կարելի է կասեցնել սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածումը: Կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր սոցիալական ցանցերում և առցանց լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում Գեյթսի կողմից հիվանդության առաջացման մեջ ենթադրյալ մասնակցության մասին: Որոշ պորտալներ և օգտատերեր գրում են, որ միլիարդատերը ցանկանում է պատվաստանյութի միջոցով «չիպավորել» Երկրի բնակչությանը՝ գլոբալ վերահսկողության համար: Գեյթսը շեշտել է, որ համաճարակի մեջ իր ներգրավվածության մասին դավադրության տեսությունները չափազանց հիմար են՝ դրանց լուրջ պատասխանելու համար: