Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

20 փետ 2021 15:38

Դատախազությունը Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ հանացագործության կատարման վերաբերյալ ևս մեկ հաղորդում ուղարկել է ՀՔԾ

Հանրահավաքի նախաձեռնող խմբի անդամները հայտարարություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ հանացագործության կատարման վերաբերյալ։ ArmDaily.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ, սահմանագրագետ Վարդան Այվազյանն ասաց, որ հայտարարության մեջ մոտ 7-8 կետերով հիմնավորված ներկայացվում էր Փաշինյանի կողմից կատարված առերևույթ հանցագործությունները։ Դատախազությունից պատասխանել են, որ իրենց հայտարարության նյութերը ուղարկել են ՀՔԾ՝ ուսումնասիրություններ կատարելու համար։ «Բանն այն է, որ այլ անձինք նույնպես նմանատիպ հայտարարություններ են տվել, մեր դիմումն ուսումնասիրելու են դրանց հետ մեկտեղ, սակայն դատախազության պատասխանը մեզ չի բավարարում։ Սա ըստ էութայն՝ մանևրելու, ճողոպրելու միջոց է։ Երբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հայրենիքի դավաճանության առերևույթ հանցագործության հայտարարություն էր ներկայացրել, որը ես նույնպես ստորագրել եմ, կրկին նմանատիպ պատասխան է ստացել։ Մենք արդեն մեր փաստաբանին լիազորել ենք դատական կարգով բողոքարկել դատախազության գործողությունները, ինչպես հայտնի է՝ նույն ընթացակարգը արդեն Փաստաբանների պալատի հայտարարության գործով է իրականացվում։ Մենք բոլոր ուղղություններով այժմ գործում ենք»։


Նա ընդգծեց, որ դիմումում ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օրվանից սկսած իրավախախտումները, որոնք արժանի են քննության, սակայն դրանցում կատարվել են 2 հիմնական շեշտադրում, որոնք չեն կարող հերքվել։


«Մենք մեղադրում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանության յուրացման մեջ, երկրի գերագույն հրամանատարի լիազորությունները զավթելու մեջ։ Քանի որ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ վարչապետը պատերազմի ժամանակ է հանդիսանում գերագույն հրամանատար, իսկ պատերազմը պետք է ԱԺ-ի կողմից հայտարարվեր, մինչդեռ պատերազմ չի հայտարարվել և փաստացի Հայաստանը պատերազմի կողմ չի հանդիսացել։ Պատերազմը եղել է Ադրբեջանի և Արցախի չճանաչված պետության միջև, բնականաբար, նա զավթելով գերագույն հրամանատարի լիազորությունները՝ որպես այդպիսին խափանել է ամբողջ պատերազմը, որը հանգեցերել է պարտության։ Ապօրինի կերպով իր կնոջը գործուղել է հրամանտարական կենտրոն, որը նույնպես խոչընդոտել է գեներալների աշխատանքին, պետական գաղտնիքի արտահոսքի ռիսկերի առումով։ Ամենավերջին խնդիրը՝ նա չլինելով գերագույն հրամանատար՝ նոյեմբերի 9-ին ստորագրել է հայտարարություն՝ ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Պետական դավաճանության բաղադրիչներից մեկն էլ այն է, որ առանց իրավական հիմքի և միջազգային համաձայնագրի առկայության, բանավոր համաձայնությամբ մեր երկրի տարածքները շռայլորեն Ադրբեջանին է նվիրաբերում, ընդ որում ՝որպես պետական դավաճանություն՝ վերջինը շարունակական բնույթ է կրում»։


Նա ընդգծեց, որ, իհարկե, չեն հավատում, որ դատախազությունն այս իշխանության օրոք կսկսի քննել ներկայացրած դիմումները և քրեական գործեր կհարուցի, սակայն նաև սխալ են համարում ձեռքները ծալել և նստել։ «Մենք պետք է մեր պարտականությունները կատարենք։ Ի վերջո՝ իրավաբանական հանրույքի համար օրենքին ու իրավունքը գերական են և մենք պետք է շարժվենք հենց օրենքի և իրավունքի պահանջով ոչ թե սպասենք, որ գործընթացները իրենք իրենց կարգավորվեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր