Տեսանյութ.«Այ տենց սողեսող ես ման գալու, արա».Փաշինյանը կառավարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» բացականչությունների ներքո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզ Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:
Նրա անցնելիս, մի խումբ քաղաքացիներ բացականչեցին. ««Դավաճան հայվան», «Նիկոլ դավաճան», «Այ տենց սողեսող ես ման գալու, արա», «Թուրք, ինքնասիրություն չունե՞ս, այ վիժվածք», «հողատու»:
ՀՅԴ-կան երիտասարդներից մեկը հայտարարեց. «Քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, պետք է սողեսող ման գա: 100 մետր շարժվելու համար հարյուրավոր ոստիկանների է բերել: Թող այդ ոստիկանական շղթաներով Շուշին պաշտպաներ: Նիկոլ Փաշինյանն այլեւս զրկվել է ՀՀ-ում ազատ տեղաշարժվելու իրավունքից: Ժամեր օրեր են մնացել նրա հեռացմանը: Ինքը թուրքական ֆեյք է Հայաստանում, որ զանվթել է իշխանությունը»:
Բացի այդ, վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: