Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

23 փետ 2021 15:45

Տեսանյութ.Ոստիկանները գետնին տապալեցին օպերատորին

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս ոստիկանները գետնին են տապալել օպերատորներից մեկին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես քաղաքացիներից մեկի տեւերից բռնած բերման ենթարկելիս ոստիկանն ակնհայտորեն հրում է իր առջեւ կանգնած եւ նկարահանում իրականացնող օպերատորին: վերջինս կորցնելով հավասարակշռությունը տապալվում է գետնին:

Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, եւ կառավարության շենքի մոտ, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառավարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության  3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր