Հանձնարարական էր տրված շատ ավելի բռնի ուժով տանեն ոստիկանատներ.Չի բացառվում, որ այսօրվա մեր գործողությունների օրակարգում փոփոխություն լինի

«2100-ից ավելի քաղաքացիներ բերման են ենթարկվել: Ընդ որում այսօր երեւի հատուկ այս երիչերիներին հանձնարարական էր տրված շատ ավելի բռնի ուժով տանեն ոստիկանատներ: Մեր սփյուռքահայ ընկերներից մեկը ոտքն է վնասել, շտապօգնություն են կանչել»,-ասաց նա՝ հավելելով, որ բերման են ենթարկել ՀՅԴ ԳՄ նախագահին, Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահին, բազմաթիվ այլ քաղաքացիների:
«Սեւ բերետավորներն են բերման ենթարկել, որը ամենավայրենի ստորաբաժանումներից մեկն է: Երեւի իրենց պրեմիաները մի քիչ ավելի բարձր է, քան մարզերից եկածներինը»,-ասաց Մանուկյանը:
Հարցին, թե հաշվի առնելով ոստիկանության բիրտ գործողությունները, արդյոք հնարավո՞ր է, որ այսօրվա գործողությունների օրակարգում փոփոխություն լինի, նա արձագանքեց. «Չի բացառվում, այո: Անցած ամիսներին բազմաթիվ դեպքերով դիմել ենք իրավապահներին, կոնկրետ անուններով, կոնկրետ լուսանկարներով, որոնք անհարկի բռնություն են գործադրել: Իրենք կարծում եմ, որ երկու կոպեկ պրեմիայի համար կարող են ծառայել Նիկոլ Փաշինյանին եւ անպատիժ մնա, չի լինելու դա: Իրենց արդարացումը, թե տուն ենք պահում, այքան վատ մասնագիտության տեր մարդիկ կան, որ տուն են պահում: Նրա՞նց նմանվել»:
Գեղամ Մանուկյանը հավաստիացրեց, որ ամեն քայլափոխի իրեն ամենահաճախ տրվող հարցն է. «Սրան երբ եք շուտ լարելու»: