Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք          44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը       Իրանին uպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ կատակները պատժվում են    

04 ապր 2026 13:48

44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը

44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին ԱրցախըԱնբարոյականությունն ու զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին «փախած» կամ «թռած» է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի և թռչելու վրա:

Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Արցախի անվտանգության երաշխավորն ենք ասելով՝ ի վերջո միայնակ թողեցին հերոսաբար մինչև վերջին վայրկյանը պայքարող Արցախին, իսկ հետո լկտիաբար հայտարարեցին, թե արցախցիները փախչել են իրենց երկրից ու բնօրրանից: 
44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը, Արցախը հանձնեցինք, որ Հայաստանը պաշտպանենք ասելով՝ անպաշտպան թողեցին Հայաստանի սահմանները և թույլ տվեցին, որ թշնամին անարգել թափանցի այդ սահմաններից ներս ու օկուպացնի տարածքներ, բանակցություներում կարմիր գծեր ունենք հայտարարելով՝ չունեցան ոչ մի այդպիսի գիծ, բանակը բարեփոխում ենք ասելով՝ թուլացրեցին ու քանդեցին բանակը, ժողովրդի ծառան ենք ասելով՝ զվարճանքի տեսարաններով ծաղրեցին ու մինչև հիմա ծաղրում են նույն այդ ժողովրդին»,-նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր