Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

23 փետ 2021 16:08

Հույս ունեմ՝ մինչև մահս ես պիտի Շուշիի փողոցներում քայլեմ. Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը փետրվարի 22-ին մեկնել են սահման՝ մարտական հերթափոխի՝ թվով 225 հոգի:

Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Բոլորիս համար պարզ է՝ ինչ իրավիճակ է սահմաններում և մենք բոլորս պիտի կարողանանք մեր գործն անել, գիտակցաբար մեր սահմանները պահենք, ավելի հզորանանք, երկրապահը այսօր էլ ավելի պիտի հզորանա: Գիտեք, որ ԵԿՄ-ն նոր մարդկանց է ընդգրկում, ավելի երիտասարդների: Երբեք ձեր զգոնությունը չկորցնեք, թշնամին միշտ նենգ է  և միշտ սպասում է հարմար պահի»,- ասաց նա:

«Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ ու հոգով ուժեղ պիտի լինենք և փառք մեր նահատակներին: Ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ: Միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր