Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին          Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր       Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով    

24 փետ 2021 15:14

Տեսանյութ.Քաշքշուկ Տնտեսագիտական համալսարանի մոտ. ցուցարարը դարպասի վրայով ներս մտավ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին իրականացնող Երևանում՝ շրջելով մայրաքաղաքի համալսարաններով:


ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները դուրս եկան շենքից: 


Նրանք «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով շարժվեցին դեպի Տնտեսագիտական համալսարանի շենք: Այստեղ դարպասները փակ էին: Երիատասադրներից մեկը բարձրացավ դարպասների վրա, մյուսները փորձում էին ուժով բացել դարպասները: Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ:


Ոստիկաններին օգնության հասան «կարմիրբերետավորները»: Նրանք սկսեցին ուժով հետ հրել երիտասարդներին:


Ակցիայի մասնակիցները շրջանցեցին շենքը եւ մեկ այլ մուտքից ներս մտան, որը բաց էր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր