Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

25 փետ 2021 15:21

Արմեն Սարգսյանը ստացել է Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի առաջարկը, որը դեռ չի ստորագրել

Նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ստացել ենք առաջարկությունը, այս պահին ստորագրված չէ»,– հայտնեցին նախագահականից։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում հայտնել էր, որ ստորագրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու համար անհրաժեշտ թղթերը։ «ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալն արդեն նաեւ դե յուրե ազատված է աշխատանքից, եւ նա որպես այդպիսին հանդես գալու իրավունք չունի։ Գլխավոր շտաբի պետին ազատելու համար անհրաժեշտ թղթերը ես ստորագրել եմ։ Այդ պրոցեսին ընթացք է տրված»,- նշել էր նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ–ն այսօր հայտարարել էր, որ Զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Հայտարարությունը ստորագրել են ԶՈՒ ԳՇ պետը, նրա տեղակալները, վարչությունների պետերը և բոլոր կորպուսների հրամանատարները։ Պատճառը, ըստ հայտարարության, անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատումն է, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր