Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 փետ 2021 13:29

Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիամենեջեր. Նրա համախոհներն ասում են, որ գործը սարքված է. Strana.ua

Հայաստանում, որտեղ բանակը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սկանդալ է զարգանում Հայաստանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի կենտրոնի նախկին ղեկավար և Ազգային ժողովի ապարատի նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ և մեդիամենեջեր Արա Սաղաթելյանի ձերբակալության կապակցությամբ, գրում է ուկրաինական Strana.ua-ն:

Նրան մեղադրում են Facebook-ի որոշ կեղծ օգտահաշիվներ ղեկավարելու համար, որից բացասական տեղեկություններ են տարածվել երկրի ղեկավարության մասին: Միևնույն ժամանակ, ինքը՝ Արա Սաղաթելյանը, նրա պաշտպանական կողմը և ընկերները գործը համարում են լիովին սարքված իշխանությունների կողմից:

Այս գործի ու Սաղաթելյանին ձերբակալելու մասին գրում է «Sputnik»-ը:

Փետրվարի 20-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է Արա Սաղաթելյանի գլխավորած հանցավոր խմբավորման բացահայտման մասին, որն իբր գործել է Facebook սոցիալական ցանցում` հրապարակելով պետության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ «զրպարտիչ հաղորդագրություններ»:

Այս խմբում իբր նա ընդգրկել է իր գործընկեր Կարեն Բեքարյանին, վարորդ Մհեր Ավագյանին, Արամ Սարգսյանին և այլ անձանց: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք Facebook-ում ստեղծել են Gagik Soghomonyan անունով կեղծ օգտահաշիվ:

Արա Սաղաթելյանի համախոհներն ու ընկերները համարում են, որ մեղադրանքը շինծու է՝ քաղաքական դրդապատճառներով, քանի որ նա չի թաքցրել իր ընդդիմադիր հայացքները երկրի ղեկավարության հանդեպ: Փաստաբանների խոսքով՝ նա Gagik Soghomonyan օգտահաշվի հետ կապ չունի և հետաքննությունը չունի ներգրավվածության որևէ ապացույց:

Համախոհները նշում են նաև, որ Սաղաթելյանը տեղեկատվական մեծ աշխատանք է կատարել՝ ելնելով Հայաստանի շահերից:

Փետրվարի 23-ին Հայաստանի ԱԱԾ շենքի մոտ տեղի է ունեցել ցույց՝ հաջակցութուն Սաղաթելյանի: Շենքի մուտքի առջև ցուցադրվել են Սաղաթելյանի ղեկավարած Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի հրատարակած նյութերը, այդ թվում` Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին տարբեր լեզուներով գրքեր և ֆիլմեր:

«Սա երևի Արա Սաղաթելյանի ղեկավարած տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնում մեր աշխատանքի 30 տոկոսն է 2009-2018թթ. ժամանակահատվածում: Շատ բան անհնար է ի ցույց դնելլ, շատ բանի մասին մինչև այժմ պետք չէ խոսել՝ հաշվի առնելով պետության շահերը: Եվ այն փաստը, որ նման մարդը, նման պրոֆեսիոնալը և հայրենասերը, ինչպիսին է Արա Սաղաթելյանը, այժմ գտնվում է ճաղերի հետևում, լավագույնս է բնութագրում գործող իշխանությունների և նրանց ղեկավարի հակապետական և հակահայկական էությունը, գործունեությունն ու նպատակները», - գրել է Facebook-ի իր էջում «Голос Армении» թերթի խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը:

Նշենք, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հենց Փաշինյանի հրաժարականի մասին զինվորականների պահանջի նախօրեին: «Strana»-ն մեջբերել է ընդդիմության վարչապետի առաջարկը՝ նրան գնդակահարել հրապարակում:

Մենք նաև ուսումնասիրել և փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող է լուծվել Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր