Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն    

26 փետ 2021 16:17

ԵԽԽՎ-ն դժգոհ է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից

«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ»: Այս մասին ասվում է Հայաստանում մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Բորիան Աբերգի եւ Քիմո Կիլյունենի հայտարարության մեջ:


«Մասնավորապես, մենք անընդունելի ենք համարում Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից երեկ արված հայտարարությունը, որը դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականի կոչ էր պարունակվում: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին եւ պետական ​​գործիչներին լիովին հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` առկա իրավիճակի անհապաղ ապասրման համար: Հայաստանն իր նորագույն պատմության շատ բարդ փուլում է գտնվում եւ առավել քան երբեւէ հանգստության, զսպվածության, խոհեմության եւ բոլոր շահագրգիռ կողմերի` ժողովրդավարական սկզբունքներին անսասան աջակցության կարիքն ունի` իր առջեւ ծառացած քաղաքական ճգնաժամը լուծելու համար»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր