Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում          Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի       Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ    

10 հուն 2026 13:02

Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում

Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարումԱյսօր ժամը 02:50-ի սահմաններում Արալեզ գյուղի բնակիչ 16-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արալեզ գյուղի Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում։

Shamshyan.com- ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Գոռ Գ.-ն, նրա համագյուղացիներ 16-ամյա Գարիկ Կ.-ն, 16-ամյա Նարեկ Ծ.-ն տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր