Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում, կան վիրшվորներ    

27 փետ 2021 18:38

Բաքուն չի խոչընդոտի.Թուրքիան ինքը կորոշի, թե երբ կարելի է բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

Բաքուն չի պատրաստվում խոչընդոտել Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը: Այս մասին փետրվարի 26-ին մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ մենք դրական ենք տրամադրված Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում: Ներկայումս մենք հատուկ կարծիք չունենք այդ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Թուրքիան ինքը կորոշի, թե երբ կարելի է բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ, իր կարծիքով, Թուրքիայի համար ձեռնտու ցանկացած որոշում ձեռնտու է նաև Ադրբեջանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր