Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն          «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ «Nissan»-ը բախվել է քարե պատնեշին, ապա երկաթե գովազդային սյանը, կա 1 զnհ, 2 վիրավnր       Իրանը՝ Սաուդյան Արաբիայում, խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը    

04 մար 2021 14:00

Կպատմեմ Փաշինյանի հրաժարականից հետո. Քոչարյանը կարծում է, որ իշխանությունները կեղծել են իր COVID թեստի պատասխանը

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում:

ՀՀ 2-րդ նախագահը կասկածում է, որ իր՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար պլանավորված այցը դիտմամբ են ձախողել գործող իշխանությունները:

Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Sputnik Армения-ի հարցին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը Քոչարյանին է վերադարձրել անձնագիրը, և նա պետք է մեկնի Ռուսաստան՝ ռազմական գործողությունների ընթացքում օգնություն ցուցաբերելու հետ կապված որոշակի հարցեր քննարկելու համար: Սակայն այնուհետ հայտնեցին, որ այցը չեղարկվում է՝ կապված կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի հետ:

«Իմ թեստի հետ կապված պատմությունն իրականում շատ մութ պատմություն է: Երբևէ ես կպատմեմ, բայց միայն այս իշխանության փոփոխությունից հետո: Ես չեմ ուզում արջի ծառայություն մատուցել այն մարդկանց, ովքեր ինձ տեղեկացրել են այդ պատմության մանրամասներից: Բանն այն է, որ ես հետո հակամարմինների թեստ եմ հանձնել, և դրա արդյունքը բացասական էր»,- պատմել է Ռոբերտ Քոչարյանը:

Դա հաշվի առնելով՝ Երկրորդ նախագահի մոտ հիմնավոր կասկած է ձևավորվել, որ իրականում իրեն թույլ չեն տվել Մոսկվա մեկնել:

Ռոբերտ Քոչարյանը նաև հավելել է, որ պատերազմի ընթացքում նախագահ Պուտինի հետ ուղիղ շփումներ չեն եղել, սակայն ռուսական ղեկավարությանն իր դիտարկումները՝ Ղարաբաղի իրավիճակի հետ կապված, նախագահը հասցրել է այլ եղանակներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր