Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

04 մար 2021 16:11

Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է,Նա այն մարդն է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ, անհեթեթ համարելով կարծիքը, որ նա իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ` կապված Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։


Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:


«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի՝ բացարձակ անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը ինքը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի նաև հետագայում զարգացնել ու խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը։


Նա այն մարդն է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ փաստում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար սա գլխավորն է»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, համաձայնեցրել է արդյոք Քոչարյանն իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:


Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տալիս ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պատասխանում մեր երկրում ընթացիկ ներքաղաքական զարգացումներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր