«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

04 մար 2021 15:39

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին, իսկ մենք ոչ,որեւէ պաշտպանություն հայ գյուղացին չունի

Մի կողմից ադրբեջանցիները թատրոն են բեմադրում բարիդրացիական հարաբերությունների մասին, որպես հարեւաններ ապրելու, արարելու մասին, մյուս կողմից մտնում են հայկական գյուղերը, ահաբեկում են բնակիչներին, գողանում են անասուններին, գալիս, ասում են՝ ձեզ մի ժամ ժամանակ, լքեք, սա մեր տարածքն է: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:


«Սադրում են անընդհատ խաղաղ բնակիչներին եւ որեւէ պաշտպանություն հայ գյուղացին չունի: Ստացվում է մի իրավիճակ, երբ մեզ ուզում են ցույց տալ գեղեցիկ վիճակ, թե ադրբեջանցին ու թուրքը փոխվել են, պատերազմը վերջացել է, ամեն ինչ ավարտվել է, դրան զուգահեռ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար մեզ սպառնում է, նորից միլիտարիստական ելույթներ է ունենում, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հայտարարություններ է անում, ռազմական բյուջեն է մեծացնում, զորավարժություններ է անցկացնում, նոր  ախորժակներ է մեծացնում մեր տարածքների վերաբերյալ: Այսինքն քանի մեր իշխանությունները մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, փորձում են մեր հանրությանը համոզել, թե ամեն ինչ վերջացել է այս պատերազմով, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին, իսկ մենք ոչ: Իսկ հանրության գիտակից հատվածը, որ փորձում է արթնացնել հանրությանը, իրենք հիմա թիրախավորված են»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր