Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»    

05 մար 2021 10:34

Փոփոխություն Քննչական կոմիտեում.աշխարհազորայինները և երկրապահները կատարված հանցագործության համար կենթարկվեն նույնպիսի պատասխանատվության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Քննչական կոմիտեն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ քրեական օրենսգրքում», որը հնարավորություն կտա աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց համարել զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ:

Չնայած աշխարհազորայինները ռազմական գործողություններին մասնակցում են կամավորության սկզբունքով, սակայն քանի որ նրանք մարտական գործողությունների ժամանակ իրականացնում են զինծառայողներին վերաբերելի գործառույթներ, հետևաբար մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար կենթարկվեն նույնպիսի պատասխանատվության, ինչպես զինծառայողները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր