Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

05 մար 2021 12:56

Ընտրությունները, որ պետք է կազմակերպվեն Նիկոլի կողմից, ազատ կամարտահայտման գաղափարի խեղաթյուրում են.Ո՞ւմ հետ է նա քննարկում ընտրությունների հարցը

Ընտրությունները, որոնք հավանության կարժանանան ներքաղաքական կոլաբորանտների կողմից, ստրկամիտ կուսակցությունների ձեռքով Նիկոլի վերարտադրության լեգիտիմացումն են: Այս մասին իր իր թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:


«Եկեք ապակենտրոնացնենք ընտրությունների մասին Նիկոլի ստեղծած խառնաշփոթը:


1․ Լարվեք եւ հիշեք, երբ Նիկոլը սկսեց խոսել արտահերթ ընտրությունների մասին: Ճիշտ է՝ երբ ընդդիմությունն ուժեղ էր, կապիտուլյացիայի մասին հիշողությունը թարմ էր, իսկ մանդատներով ուսապարկերը թաքնվում էին ընկերների եւ ծանոթների տներում։ Հետո, երբ ընդդիմության ակտիվությունը նվազեց, Նիկոլը որոշեց, որ ժողովուրդն այլեւս չի ցանկանում ընտրություններ: Եւ հիմա, երբ Գլխավոր շտաբը սատարեց ժողովրդին, հանկարծ պարզվեց, որ նույն ժողովուրդը հանկարծ, անսպասելիորեն ու կտրուկ ընտրություններ ուզեց: Ընտրությունները կապիտուլյանտի կեղծ օրակարգն են, որոնք ասպարեզ են նետվում մի նպատակով՝ ուժային դիմակայությունը վերափոխել քաղաքական առեւտրի:


2․ Ընտրությունների անցկացման գլխավոր, ամենակարեւոր պայմանը Նիկոլի համար նախընտրական շրջանում նրա իշխանության մեջ լինելն է: Նրա առաջ քաշած թեզը այսպիսին է՝ մենք միակ իշխանությունն ենք, որն անցկացրել է միակ ազատ ընտրությունները անկախ Հայաստանի պատմության մեջ: Բայց դրանք Նիկոլի՝ կիսաստվածի ընտրություններ էին: Հիմա կիսաստված Նիկոլը բոլորի կողմից ընկալվում է որպես կապիտուլյանտ, դավաճան եւ կնահաճո: Առաջնորդ, որ ամոթալի կերպով օգտագործում է քրեական աշխարհը, ամբողջ վարչական ռեսուրսները եւ պետական ու օլիգարխիկ ֆինանսավորումը, որպեսզի հրապարակում խղճուկ ներկայացում կազմակերպի: Նրան պետք չէր կեղծել 2018-ի ընտրությունները: 2021 թվականի հնարավոր ընտրությունները կենսական նշանակություն ունեն: Հիշեք 1990-ին ժողովրդականորեն ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ 1995-ի եւ 1996-ի ամոթալի ընտրությունները:


3. Ո՞ւմ հետ է նա քննարկում ընտրությունների հարցը: Ազգային ժողովի 2 խմբակցությունների հետ: Թե այս կուսակցությունների, թե նրանց առաջնորդների հանդեպ ամենայն հարգանքով, նրանք ժողովուրդ չեն: Ժողովրդին սպանել են պատերազմում, ժողովուրդը բուժում է վիրավորներին, փնտրում անհայտ կորածներին եւ հույս ունի վերադարձնել գերիներին: Ժողովրդին ստում են եւ ուզում են ճշմարտությամբ կամ կեղծիքով ստիպել վերարտադրել նիկոլյան իշխանությունը: Ժողովուրդը 2018-ին Նիկոլին վարչապետ է նշանակել եւ այժմ լիզում է այն վերքերը, որոնք Նիկոլը հասցրել է իրեն: Կրկնում եմ, խորհրդարանական ընդդիմության հանդեպ ամենայն հարգանք տածելով, նրանք, Նիկոլի թշվառների հետ միասին, չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին եւ չեն ներկայացնում ամբողջ քաղաքական սպեկտրը:


Ահա թե ինչու էի այս ամենն ասում: Ընտրությունները, որ պետք է կազմակերպվեն եւ կառավարվեն Նիկոլի կողմից, ազատ կամարտահայտման գաղափարի խեղաթյուրում է:


Նիկոլի կողմից սահմանված ընտրությունների օրը Նիկոլի համար ժամանակ շահելու հնարավորություն է:


Ընտրությունները, որոնք հավանության կարժանանան ներքաղաքական կոլաբորանտների կողմից, ստրկամիտ կուսակցությունների ձեռքով Նիկոլի վերարտադրության լեգիտիմացումն են:


Դրանք կլինեն ոչ թե ընտրություններ, այլ իշխանության ուզուրպացման մեղսակցություն: Եւ, կարծես, բոլորն արդեն դա հասկանում են»,- գրել է Միքայել Մինասյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր