Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 24-ի համար          Ավինյանն ինքն է ՔՊ-ականներին առաջարկել, եթե դժգոհ են իրենից, թող անվստահություն հայտնեն, ոչ թե պատերի տակ դժգոհեն. «Իրավունք»       «Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ»    

09 մար 2021 11:00

Տավուշ, Սյունիք... Արցախը` անցած լինի... Կուտենք, կմարսենք, կհարմարվենք....մեկն ուզում է կործանել երկիրը, մյուսը ուզում է փրկել

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ յուրաքանչյուր պատմության դասագիրք կհուշի մեզ մի պարզ ճշմարտություն` երբեք ազգը ոչինչ չի որոշում, ազգը գնում է հերոսի հետեւից


«Դրախտ է շպիոնների կյանքը նիկոլական Հայաստանում...


Վատագույն դեպքում գնում են երկրից, լավագույն` մեծ պաշտոն ունենում:


Ու մենք բոլորս հանդիսատես ենք:


Տավուշ, Սյունիք... Արցախը` անցած լինի... Կուտենք, կմարսենք, կհարմարվենք:


7`000 զոհ` դե պատահեց...


Ոմանք կմեղադրեն, որ ազգը չունի արժանապատվություն:


Ոմանք կասեն, որ ազգը նիկոլն ա, դերասան Հովոն ու օլիգարխի թուրքամետ սպասուհին:


Բոլորս էլ հայ ենք, ուզենք թե չուզենք:


Գործակալներ, դավաճաններ, հայրենասերներ ու քննադատողներ` մեկն ուզում է կործանել երկիրը, մյուսը ուզում է փրկել:


Ուզում է:


Յուրաքանչյուր պատմության դասագիրք կհուշի մեզ մի պարզ ճշմարտություն` երբեք ազգը ոչինչ չի որոշում, ազգը գնում է հերոսի հետևից: Նույնիսկ ֆեյք հերոսի, ինչպես 2018-ին:


Ես կուզեի, որ հերոսը լիներ զինվորական:


Ես կուզեի, որ այս փրկության խորհրդանիշը լիներ հայ զինվորը:


Ու հիմա մանկական պարզությամբ ուզում եմ հավատալ Օնիկին, ինչպես երեխեքս Ձմեռ Պապիկին...»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր