Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում       Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»    

10 մար 2021 12:32

Հերթական անգամ թռած էր.Որտեղ են այս գիշեր եղել Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները

Տիկին Մարգոյի, նույն ինքը՝ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի խոսք կա. «Իշխանություն ունենալն ասելով չէ, եթե պիտի ասես, որ իշխանություն ունես, ուրեմն՝ չունես»։


Իմաստն եմ թարգմանել, բնօրինակն ավելի նրբագեղ է. «Power is like being a lady... if you have to tell people you are, you aren't»։


Game of Thrones-ում էլ մեկ այլ տարբերակով է նույն միտքը. Թայվին Լաննիսթերը ժառանգության ուժով թագավոր դարձած իր հիստերիկ թոռ Ջոֆրիին ասում է. «Եթե մարդ ստիպված է ասել, որ ինքն է թագավորը, ապա նա իսկական թագավոր չէ»։


Նիկոլն այսօր ստիպված է Ֆեյսբուքում հայտարարել, որ իր հրամանը ուժ ունի։ Նշանակում է այդ հրամանն արդեն ոչ մեկի ...ին չէ։


Նույնը՝ երբ պատերազմի ժամանակ Նիկոլը լայվով ճվճվում էր, թե ոչ ոք չկասկածի գլխավոր հրամանատարի իր կարողությունների վրա։ Այդ ելույթն ինքնախոստովանություն էր իր՝ որպես հրամանատարի, անկարողության։


* * *


Գիշերը մարզերից մեծաթիվ ոստիկանական ուժեր էին բերել Երևան, ենթադրաբար ցուցարարներին ցրելու համար։


Եթե ցույցը ցրելու հրաման կար, այն չի կատարվել։ Եթե ցույցը ցրելու հրաման չկար, ապա պարզ չէ իմաստը մեծ թվով ոստիկաններին ափալ-թափալ ավտոբուսները լցնելու ու Երևան բերելու։


* * *


Ի դեպ, դատելով այն բանից, որ Նիկոլի առանձնատան շուրջը համարյա ոստիկան չկար, գիշերը նա և իր ընտանիքն այնտեղ չէին, այլ Սևանի ամառանոցում։


Այսինքն հերթական անգամ թռած էր։


* * *


Իսկ Մարգարետ Թետչերը թռնող չէր։ Այն աստիճան թռնող չէր, որ նրա մականունը «Երկաթե լեդի» էր։ Եւ ստիպված չէր ասել, որ իշխանություն ունի ու որ լեդի է։ Քանզի դա առանց իր ասելու էլ ակնհայտ էր։


Կարեն Վրթանեսյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր