Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

10 մար 2021 13:48

Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է ԳՇ պետի պաշտոնից.Ինչ հետեւանք կունենա նրա կողմից դատարան դիմելը.past.am

Իր ուղերձով Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է ԳՇ պետի պաշտոնից՝ ենթարկվելով Նիկոլ Փաշինյանի կամքին, սակայն իր պայքարը շարունակելու է այլ ֆորմատով։ Մի կողմից դիմում է Վարչական դատարան, մյուս կողմից՝ հայտարարում է, որ «ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով», այսինքն՝ մտնում է մեծ քաղաքականություն։

Քաղաքականություն մտնելու իմաստով դեռ պարզ չէ, թե ինչպես է դա արտահայտվելու, քանզի եթե ընդդիմության առաջնորդի մասին է խոսքը, ապա ոչ Վազգեն Մանուկյանը կզիջի այդ «պաշտոնը», ոչ էլ 17+-ը կհամաձայնի նոր ֆորմատ ձեւավորել եւ նոր լիդեր կարգել քաղաքական պայքարի փորձ չունեցող անձին։

Իսկ ի՞նչ է տալու Վարչական դատարան դիմելը։ Մեզ ասացին, որ եթե մինչ այդ նոր ԳՇ պետ է նշանակվում, ապա նրան ազատելու եւ հին պետին վերականգնելու հետեւանք դա չի կարող ունենալ։ Վարչական դատարանը՝ եթե անգամ բավարարի Օնիկ Գասպարյանի հայցը, ապա նա ընդամենը 6 ամսվա աշխատավարձ կստանա՝ որպես փոխհատուցում։
past.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր