ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը          Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան       Պահանջում ենք անհապաղ հրապարակել Խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը    

11 մար 2021 16:27

Փաշինյանին բանակը պետք չէ, բանակը պետք է գլխատել․ Սատանովսկի

Փաշինյանին բանակը պետք չէ, բանակը պետք է գլխատել․ ՍատանովսկիԴժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի վարչապետի գլխում, բացարձակապես անհնար է: Այս մասին իր «Արմագեդոնիչ» Telegram ալիքում գրել է քաղաքագետ Եվգենի Սատանովսկին:


«Մի՞գուցե նա վերևից ձայներ է լսում և անում է այն, ինչ նրան ասում են, նկատի ունեմ` Ամերիկայի դեսպանատնից: Չէ՞ որ նա ԻՐԵՆՑ մարդն է: Ինչը շատ նկատելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում: Նրանց համար, ով տեղյակ չէ. վարչապետը, այնուամենայնիվ, հայտարարեց գլխավոր շտաբի պետի հեռացման մասին: Դե իսկապես` հիմա այն ժամանակն է, երբ Հայաստանում` Ղարաբաղում լրջագույն պարտությունից հետո, որը միայն Ռուսաստանի շնորհիվ աղետալի չդարձավ, բանակը պետք է գլխատվի: Նա այլևս դրա կարիքը չունի: Նա չի կարող ապրել առանց վարչապետի, իսկ առանց բանակի, դատելով նրա գործողություններից, այն միայն ավելի ուժեղ կլինի: Իրադարձությունների պատմությունը չափազանց պարզ է. ներքաղաքական քննարկումների շրջանակներում վարչապետը, որին նախատեցին անհեթեթությունների համար, որոնք նա արեց պատերազմի ընթացքում երկրի կառավարման գործում, հնարավորինս հիմարաբար, գռեհիկ կերպով արտահայտվեց` ամեն ինչի մեջ մեղադրելով «վատ» ռուսական սպառազինությանը: Ինչպես ասում են, նրա նռնակները սխալ համակարգի էին` «Անապատի սպիտակ արևը» ֆիլմից այն զինվորականի նման: Հայկական բանակի ղեկավարությունը ծաղրեց նրան: Ի պատասխան` նա աշխատանքից ազատեց ԳԽ-ի պետի տեղակալին: Փաստորեն նեղացել էր: Բանակը նրան կոչ արեց հրաժարական տալ: Նա հեռացրեց հենց ԳՇ պետին: Ոստիկանությունը միացավ բանակին: Հատուկ ծառայությունները, հակառակը, սատարեց վարչապետին: Ճիշտ է. չէ որ նրանք ստիպված չեն ռազմաճակատ գնամ կամ մարել փողոցային անկարգությունները: Ով նրանց կերակրում է, նրան էլ աջակցում են:


ԳՇ պետի հեռացման հարցում նախագահը վարչապետին չսատարեց, սակայն Սահմանադրական դատարան նույնպես չդիմեց: Վարչապետն այսօր առավոտյան հայտարարեց, որ ի վերջո աշխատանքից ազատել է ԳՇ պետին: Դրանից հետո նախագահը, այնուամենայնիվ, դիմեց Սահմանադրական դատարան, և այժմ սատանան էլ գլուխ չի հանի, թե ինչ կլինի այս ամենի հետ: Ընդ որում, ինչպես, ըստ երևույթին, ընդունված է Հայաստանում, փողոց են դուրս եկել ինչպես վարչապետի հակառակորդները, այնպես էլ նրա կողմնակիցները, մինչդեռ նա բղավում է ռազմական հեղաշրջման մասին: Թե որտեղ է հեղաշրջումը, ինչ հեղաշրջում` պարզ չէ: Դե, բանակը խնդրել է նրան գնալ: Քաղաքավարի է խնդրել. տանկեր և զինվորներ փողոց դուրս չի հանել, նրան չի կալանավորել, բանտ չի նստեցրել և պատին չի հենել: Ոչ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Եգիպտոսում, Իրաքում կամ Ալժիրում: Այ, այնտեղ հեղաշրջումները հեղաշրջումներ են...


Նայում ես այս ամենին կողքից և զարմանում. դժբախտ Հայաստան: Դժբախտ հայեր: Նրանց վարչապետն ակնհայտ խելագար է, նայց դեռ նա է վարչապետն այնտեղ... Ճիշտ է, նա իշխանության եկավ փողոցային բողոքների արդյունքում, նույն ամբողխը նրան բարձրացրեց վարչապետի աթոռ վրա` հեռացնելով նրա նախորդին: Մոտավորապես նույնը, ինչ պատահեց Պորոշենկոյի և Սաակաշվիլիի հետ, կամ ինչպես վերջերս փորձեցին անել Տիխանովսկայայի և Նավալնու հետ: Երկրները տարբեր են, հեղաշրջումների կազմակերպման մեխանիզմը նույնն է. մի տեղ աշխատում է, մի տեղ` ոչ: Հայաստանում աշխատեց, հիմա էլ ունեն Փաշինյանին` որպես վարչապետ: Դե, իսկ նա, «ունենում է» իր ամբողջ երկրին: Հիմա էլ բանակին հասան: Ինչից հետո արդյո՞ք Հայաստանը տեղում կմնա այդպիսի ժողովրդավարությամբ, պարզ չէ ոչ ոքի համար: Կտեսնենք...»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր