Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

12 մար 2021 13:38

Ադրբեջանն անցել է իր սիրելի մարտավարությանը՝ զորավարժությունների քողի տակ կրկին մեծ ուժեր է կուտակում սահմանին հայկական զորամասերի հետ նույն գծերի վրա

«Ոչ մի զորավարժություն հենց այնպես չի լինում, դրանք պարունակում են որոշակի վտանգներ, քանի որ այդ ժամանակ թիկունքային ողջ ուժերը կուտակվում է սահմանին»,-  ադրբեջանանան նոր զորովարժությունների մասին հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը և շեշտեց, որ Հայաստանի համար կա մեծ վտանգ:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն անցել է իր սիրելի մարտավարությանը՝ զորավարժությունների քողի տակ կրկին մեծ ուժեր ՝ կուտակում սահմանին:

Նա տեղեկացրեց, որ բոլոր տեսակի ծանր հտևակային զինտեխնիկաների հետ միասին 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա է մոտեցվելու սահմանին, այդ թվում բելառուսական արտադրության «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը, որոնց հեռահարությունը 200 կմ է և հարվածի ճշգրտությունը 30 մետր և իսրայելական  «Լորա» համկարգերը, որոնք 10 մետր ճշգրտությմաբ 300 կմ հեռավորության թիրախներ են խոցում:

Վան Համբարձումյանի խոսքով՝ ներկայում Նախիջևանում իրականացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ, իսկ մարտի15-ին Ադրբեջանում մեկնարկելու են օպերատիվ մարտավարական զորավարժությունները, որի ժամանակ թիկունքից  մոտեցվելու են շատ մեծ ուժեր, որոնք և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատերազմից հետո հետ էին քաշել:

Փորձագետը նկատեց, որ այդ զորավարժությունների կրակադաշտերը ցրված են սահմանի երկայնքով և դրանք տեղակայված են հայկական զորամասերի հետ նույն գծերի վրա:

Հիշեցնելով, որ վերջին պատերազմից առաջ ինքը թվարկել էր ռազմական գործողությունները սկսելու համար եղած բարենպաստ պայմանները՝ Համբարձումյանը հայտարարեց, որ այսօր դրանց ավելացել են ևս մի քանիսը:

Ըստ բանախոսի՝ առաջինը պատերազմի սկսմանը նպաստու է Հայաստանի քաղաքական ճգնաժամը, երբ պետությունը պառալիզացված է իսկ  հասրակությունը՝ պառակտված:

«Երբ կա պատերազմի շատ մեծ վտանք, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԳՇ-ն երեկ փաստացի գտնվում էին պաշարման մեջ, անհայտ կորածների ծնողները փակել էին մուտքերը»,- հայտարարեց ռազմական փորձագետը և արձանագրեց, որ զինված ուժերը չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, իսկ այդ իրավիճակում մի քանի ամիս առաջ պաշտոնից հեռացված Արտակ Դավթյանին կրկին հետ բերելն տրամաբանակ չէ:

Վան Համբարձումյանը հայտնեց, որ ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան և Ադրբեջանը բարելավում են հարաբերությունները Ռուսաստանի հետ և հավելեց, որ այսօր Ռուսաստանը  գտնվում է պատժամիջոցների տակ և չի ցանկանում հարաբերությունները վատացնել Թուրքիայի հետ:

Բանախոսը բերեց Սիրիայի օրինակը, երբ Թուրքիան ռազմական գործողությունների վերջին  մեկ դրվագում ոչնչացրել է սիրիական բանակի մեծ տեխնիկա և ռուսական արտադրության գերժամանակակից զինատեսակներ, իսկ Ռուսաստանը լռել է:

Ըստ փորձագետի՝ Թուրքիայում և Ադրբեջանում հասկանում են, որ եթե հարվածեն Հայստանին, կամ Արցախին՝ Ռուսաստանը կրկին կարող է լռել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր