Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

23 մար 2021 13:04

Սպասվում է հերթական հզոր ցիկլոնի և ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժում

Մարտին, այսօրվա դրությամբ, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայի սահմաններում է, տեղումների քանակը շրջանների մեծ մասում նորմայից ավելի է: Ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Նրա ներկայացմամբ, մարտն աչքի է ընկնում եղանակային պայմանների բավականին մեծ փոփոխություններով, գրանցվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում և անկում, որն ունի  իր գիտական բացատրությունը. ՌԴ եվրոպական հատվածում ձմեռը խիստ ցուրտ է եղել, ներկա պահին  այդ շրջաններում ցածր ջերմային ֆոնն ու ձնձածածկույթը պահանվում են, հյուսիսից եկող արտկտիկական  օդային հոսանքներն, անցնելով ՌԴ եվրոպական մասով, չեն տաքանում, գրեթե նույն ուժգնությամբ թափանցում են Հայաստան, այդ պատճառով էլ  առանձին օրերին նկատվում է  ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան տեսքով տեղումներ, քամու ուժգնացում և այլն:


Նա նշեց, որ առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում, երեկոյան ժամերին սպասվում է հերթական հզոր ցիկոլնի ներթափանցումը Հայաստանի տարածք, երեկոյան ժամերից ՀՀ ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն: Ցիկլոնը կգործի մինչև մարտի 25-ը ներառյալ: Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում ձյուն կտեղա:


Վաղն առանձին հատվածներում տեղումները բավականին ինտենսիվ կլինեն, խոսքը հատկավես ՀՀ կենտրոնական շրջանների՝ Արագածոտն, Կոտայք, մասին է,  կուղեկցվեն ամպրոպներով, սպասվում է  քամու ուժգանցում:


Ս. Սուրենյանը հայտնեց, որ մարտի 26-ին  տեղումները ժամանակավոր կդադարեն, մարտի 27-ին Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժում է սպասվում, տեղումները  կվերսկսվեն, ջերմաստաիճանի կտրուկ անկում  կգրանցվի, մոտ 7-10 աստիճանով: Ձյուն կտեղա Լոռի, Տավուշ մարզերում, բոլոր լեռնային, նախալեռնային շրջաններում: Անձրևի տեսքով տեղումներ սպասում են հովտային գոտիներում:


Ըստ կանխատեսումների, այս պահի դրությամբ մինչև ամիս 27-ը ներառյալ եղանակի պարզեցում չի սպասվում, մատի 28-ից սկսած չի բացառվում, որ 2-3 օր տեղումները դադարեն: Եղանակի պարզեցման պատճառով, Գ.Սուրենյանի խոսքով, գիշերային ժամերին   սպասվում է ջերմաստիճանի անկում, այսօրվա գնահատումներով, Արարատյան դաշտում հնարավոր է օդի ջերմաստիճանը մոտանա մինչև -1 - -2 աստիճանի:


«Արարատյան դաշտում նկատվում է ծիրանենու ծաղկում, Արարատի մարզում արդեն որոշ հատվածներում ծիրանը սկսկել է ծաղկել: Մինչև մարտի 25-ը Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենու մասսայական ծաղկում:  Այն հատվածներում, որտեղ ծաղկում կա, ջերմաստիճանի անկումը որոշ ազդեցություն կարող է ունենալ, սակայն առանձնապես մեծ վնասներ չեն կարող լինել, քանի որ անկումը լինելու է կարճատև, տևելու է 1-2 ժամ՝ լուսադեմին: Մեր փորձը ցույց է տվել, որ -1 աստիճանը ծիրանենուն լուրջ վնասներ չի հասցնում»,- ասաց Գ. Սուրենյանը:


Ապրիլին կանխատեսվում է օդի ամսական ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի   մոտ 1 աստիճանով, առանձին հատվածներում նորմայի սահմաններում, բայց տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի:


Նա նշեց, որ ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է, ամսվա օրերի մեծ մասը ՀՀ տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներով: Ապրիլի   եղանակը կրկին պայմանավոված է ՌԴ եվրոպական մասի ցուրտ լինելով:


«Այս տարի ցրտահարման ռիսկերը մի փոքր ավելի մեծ են՝ ելնելով կանխատեսվող առանձնահատկություններից, բայց դա չի նշանակում, որ պետք է տեղի ունենա ցրտահարություն: Անցած տարի շատ ավելի կայուն էր իրավիճակը, ցուրտ  ներխուժումները  ավելի քիչ էին»,- ասաց Սուրենյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր