Էրդողանը շուտով փոփոխություններ կկատարի Թուրքիայի կառավարությունում, այստեղ չկա վարչապետի հաստիք. կառավարությունը ղեկավարում է նախագահը

«Նախագահը կփոխի իր թիմը»,- ասել է նա NTV Haber-ին՝ պատասխանելով Էրդողանի կաբինետում հնարավոր փոփոխությունների մասին հարցին:
Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կստանձնի Էրդողանի խորհրդական և ամենամտերիմ գործիչ Իբրահիմ Քալընը:
Նշվում է, որ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կդառնա փոխնախագահ. հիշեցնենք, որ Սոյլուն մոտ մեկ տարի առաջ հրաժարական էր տվել, սակայն Էրդողանի խնդրանքով հետ էր վերցրել դիմումը։
Թուրքիայի ԱԳՆ երկարամյա ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն նույնպես կդառնա փոխնախագահ։
Մինչ այժմ Թուրքիայում կար միայն մեկ փոխնախագահ՝ Ֆուաթ Օքթայը, բայց, ըստ ամենայնի, նրանց թիվը կավելանա:
Խոսվում է նաև Էրդողանի փեսա, ֆինասների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի վերադարձի մասին, որին Էրդողանն ազատել էր պաշտոնից 2020 թ. նոյեմբերին։
Հիշեցնենք, որ Թուրքիան նախագահական հանրապետություն է, ուստի երկրում չկա վարչապետի հաստիք. կառավարությունը ղեկավարում է նախագահը։