Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը          Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

25 մար 2021 10:26

Կգնանք ընտրությունների, կտես­նենք՝ վարկաբեկվե՞լ է Փաշինյանը, թե ոչ․«Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Մենք փոր­ձել ենք իշխանական պատգամավո­րից պարգել, թե արդյոք հունիսի 20- ին հայտարարված արտահերթ խորհր­դարանական ընտրությունները կայանալո՞ւ են, թե ոչ, քանի որ, ըստ ընդդի­մության, սա իշխանությունների հեր­թական «բլեֆն» է: Հակոբյանը անդ­րադարձել է նաև Բաղրամյան պողո­տայում բողոքի ակցիա իրականաց­նող ընդդիմությանը, նրանց կատա­րած քայլերին ու իշխանությունների կողմից ուժ կիրառելու և այն ցրելու մասին:




-Ի՞նչ եք կարծում, արտահերթ խորհր­դարանական ընտրությունները հունիսի 20-ին կայանալո՞ւ են:


-Կարծում եմ՝ այո, եթե դրա քաղաքա­կան կամքն ունենան նաև ընդդիմադիր մեր գործընկերները:



-Ունեն այդ քաղաքական կամքը. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համաձայն են, բայց արտախորհրդարանական ուժերը չեն հա­վատում, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է ընտրությունների:


-Չհավատալն այլ բան է, կամք ունե­նալ կամ չունենալն այլ բան է: Կարծում եմ՝ ոչ բոլոր արտախորհրդարանական ուժերը չեն հավատում, ուժեր կան, որ հավատում են ու նույնպես հայտնել են ցանկություն՝ ընտրություններին մաս­նակցելու:


-Նույն ընդդիմությունը, Բաղրամյան պողոտան փակ էր պահում, ասում է, որ այս իշխանությունը կեղծելու է ընտ­րություններն ու վերարտադրվելու է: Ինչպե՞ս ապացուցեք, որ չեք կեղծելու ընտրությունները:


֊Եկեք միասին նստենք, մեխանիզմներ մշակենք, որպեսզի ապահովագրված լինի ընտրությունների չկեղծելը: Չնա­յած նրան, որ մենք պնդում ենք, որ մենք երբեք ընտրություններ չենք կեղծելու և չենք կեղծել, բայց եթե դա նրանց բավա­րար չէ, և նրանց հարկավոր են հավել­յալ մեխանիզմներ, որպեսզի ընտրու­թյունները չկեղծվեն, եկեք խոսենք:


-Այսինքն՝ դուք արտախորհրդարանական ուժերի՞ն եք հրավիրում:


֊Բոլորին, նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ընտրությունների թա­փանցիկ անցկացնելը, առաջարկում ենք, որ եթե կա նման մտավախություն, ապա եկեք դրանց շուրջ խոսենք, չնայած՝ որևէ հիմք որևէ մեկը չպետք է ունենա, որ մենք կեղծելու ենք այս ընտ­րությունները: Մենք անցկացրել են մի քանի ընտրություններ, և որևէ մեկը չի կեղծվել:


֊Ասում են, որ չպետք է համեմատել 2018 թ. ընտրությունների հետ, քանի որ 2018 թ. ժողովրդի վստահությունը ձեր իշխանության հանդեպ մեծ էր, իսկ այս պահին վստահություն չկա:


-Մենք ՏԻՄ ընտրություններ ենք անց­կացրել և չենք հաղթել այդ ընտրու­թյուններում և չենք էլ կեղծել այդ ընտ­րությունները: Այդ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու է հաղթել:


-Դուք շրջե՞լ եք, ժողովրդի հետ շփ­վե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունի հասարակու­թյունը ձեր իշխանության մասին:


-Ես շրջում եմ, խանութներ եմ մտնում: Ժողովրդի ռեակցիան շատ նորմալ է: Մոտենում են մարդիկ, ասում են՝ երբ եք դատական իշխանության հարցը լուծե­լու, որ այն մարդիկ, որոնք պետք է բան­տում լինեին, ազատության մեջ չլինեն: Ամենաշատը ես այդ կարծիքն եմ լսել:


-Օրինակ՝ ասո՞ւմ են, որ կրկին ՔՊ-ին են ընտրելու։


֊Քանի որ ընտրությունների թեման նոր է, դեռ նման կարծիք չի հանդիպել:


-Հիմա քննարկվում է, թե ինչու եք որոշել Նիկոլ Փաշինյանի դեմքով մաս­նակցել քարոզարշավին, քանի որ տե­սակետ կա, որ Փաշինյանը քննադատ­վում է, և նրա հանդեպ վստահություն չկա: Ինչո՞ւ որոշեցիք նրա դեմքով գնալ ընտրությունների: Չկա՞ որևէ մեկը, որ կարողանար փոխարիներ նրան:


-Բայց ինչո՞ւ չգնալ պարոն Փաշինյա­նի դեմքով:


-Վարկաբեկվել է այս ժամանակա­հատվածում:


-Դե կգնանք ընտրությունների, կտես­նենք՝ վարկաբեկվել է, թե ոչ: Հենց դրա համար էլ գնում ենք ընտրությունների: Հենց վարչապետի թեկնածուն հիմա մեր վարչապետն է:


-Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնում է բա՞րձր, ինչպես 2018 թ.:


-Ինչպես 2018 թ. հասկանալի պատ­ճառներով չի կարող լինել, բայց այն, որ ես ներքին համոզմունք ունեմ, որ վարկանիշը բարձ է, դա այդպես է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր