Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

26 մար 2021 15:12

Դա հարց չի, ուրա՞ ընդե արժանապատվություն ունեցող դատավոր, բոլորին էլ կկզցնեմ, ժամանակ է պետք

Երեկ հայտնի դարձավ, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Դատավոր Պետրոսյանը իր կասկածները և մտահոգություններն է հայտնել, որ արդեն քանի օր է՝ ստանում է կոնկրետ սպառնալիքներ։


Դեժավյուին հասած տեղեկությունով, դատավորին հնազանդեցնելու օպերացիան պլանավորվել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։ Մասնավորապես, Ջհանգիրյանը իշխանությանը տեղեկացնում է ներքին ինֆորմացիաների մասով, հետո խորհուրդներ տալիս, թե որ դատավորին, որ կողմից է պետք «մոտենալ»։ Մհեր Պետրոսյանի մասով սկզբից ուղորդվել են ԱԱԾ աշխատակիցները, մասնավորապես Դատարան է այցելել ԱԱԾ ներքին անվտանգության պետ Հրայր Ավետիսյանը, որը փորձ է արել «բացատրել», թե ինչ է պետք անել, իսկ ինչ՝ ոչ։


Դատավորի մերժումից հետո, Գագիկ Ջհանգիրյանը «խաղի» մեջ է մտցրել իշխանական քիլեր համարվող պատգամավոր՝ Հայկ Սարգսյանին (մականունը Շիշ բռնող)։ Շիշ բռնողը կազմակերպել է, որ դատավորին զանգեր անեն տարբեր մարդիկ՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ ներկայացնող սպառնալիքներ հնչեցնեն։ Իսկ վերջին կաթիլը և որի արդյունքում դատավորը դիմել է ԲԴԽ-ին, որ հրատապ նիստ անցկացնեն և հայտարարություն անեն, եղել է հեռախոսազանգ, որում ասել են թե՝ «հետդ ուզում ա Սարգսյան Հայկը խոսա»։


Փաստորեն, այդ տարբերակն էլ չի աշխատել, դատավորը կրկին դիմել է ԲԴԽ-ին՝ պաշտպանության ակնկալիքով։ Սակայն Գագիկ Ջհանգիրյանը հավաստիացրել է, որ խնդիր չի տեսնում՝ «դա հարց չի, ուրա՞ ընդե արժանապատվություն ունեցող դատավոր, բոլորին էլ կկզցնեմ, ժամանակ է պետք»։


Աղբյուրը՝ Դեժավյու


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր