Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

06 դեկ 2019 15:24

Ամեն ինչ դառնում է ավելի պրոբլեմատիկ.Յուրաքանչյուր դատավոր ձգտում է չառնչվել Քոչարյանի գործին՝իմանալով իր հետ ինչեր կարող են կատարվել

Յուրաքանչյուր դատավոր, լավ իմանալով, թե ինչեր կարող են իր հետ տեղի ունենալ, եթե փորձի օբյեկտիվ քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ու օբյեկտիվ լուծում տալ, ձգտում է պարզապես չառնչվել այս գործին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը դատավոր Մխիթար Պապոյանի նկատմամբ վստահություն չունի, վստահ չէ, թե դատավորն ինչ որոշում կկայացնի՝ ի տարբերություն, օրինակ, դատավոր Արմեն Դանիելյանի դեպքին, երբ Դատախազությունը նախապես գիտեր՝ ինչ որոշում է կայացվելու, որովհետև Արմեն Դանիելյանն իր ողջ աշխատանքային կենսագրության ընթացքում դատախազության ցանկություններին հակասող որոշում կայացրած չկար»,-ասաց Ալումյանը՝ թե Պապոյանի նկատմամբ այդ անվստահությունն է պատճառը, որ Դատախազությունը փորձում է հասնել նրան, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի:
Նա նշեց՝ Դատախազության միջնորդությունը ծայրահեղ անհիմն է, ընդ որում՝ դրանով շատ վատ նախադեպ կարող է ստեղծվել: «Այստեղ ամեն ինչ դառնում է ավելի պրոբլեմատիկ. մեծ հաշվով, ցանկացած դատավոր էլ ուզում է այս գործը չքննել, և այստեղ արդեն կարող է երկու շահ համընկնել. Դատախազության շահն այս գործով տվյալ դատավորից ձերբազատվել, և դատավորի շահը՝ չառնչվել այս գործին»,-ասաց Ալումյանը՝ հիշեցնելով, թե երբ Ռոբերտ Քոչարյանի գործը մտել էր առաջին ատյանի դատարան՝ առաջին անգամ քննվելու, մի քանի դատավոր, տարբեր հիմքերով, ինքնաբացարկ հայտնեց այս գործից:

Դիտարկմանը, թե սովորաբար Քոչարյանի պաշտպանական թիմն է ինքնաբացարկի միջնորդություն հայտնում դատավորին, բայց այս անգամ Դատախազությունն է հայտնել, արդյո՞ք դա նշանակում է, թե պաշտպանները վստահում են Պապոյանին, փաստաբանը արձագանքեց. «Նախ՝ Մխիթար Պապոյանը շատ բարձր վարկանիշ ունեցող դատավոր է, և այդ վարկանիշը չի ձևավորվում մի գործով կամ մի տարում: Դա մեզ տալիս է որոշակի հույս, որ միգուցե նա կարող է չգնալ օրենքի խախտման՝ անգամ ճնշումների առկայության պարագայում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր