Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

30 մար 2021 14:38

Դուք արդեն նախապատրաստել եք սցենա՞ր, ո՞նց եք անելու,դրա տակից կարո՞ղ եք դուրս գալ.Ալումյանը՝ Դանիբեկյանին

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ընդմիջմանը դատարան ժամանեց գործով ամբաստանյալ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։


Մեղադրող կողմից որևէ մեկը չներկայացավ։ Դատավոր Դանիբեկյանը դիմեց պաշտպանական կողմին դիրքորոշում հայտնելու համար։


ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, հավանաբար դատարանին հայտնի է, իսկ եթե հայտնի չէ, ինքը տեղեկացնում է, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը անվավեր ու հակասահմանդրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։


«Այդ օրվանից Քրեական օրենսգրքում գոյություն չունի 300.1 հոդված։ Շաբաթ օրը՝ որոշման հաջորդ օրը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ իմ ստորագրությամբ դատարանի էլեկտրոնային փոստին ուղարկել ենք միջնորդություն, որպեսզի Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածի մասով պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, գործը կարճվի, խափանման միջոցը փոփոխվի, ինչպես նաև դատարանը պարտավորեցնի քրեական վարույթն իրականացնող մարմիններին գրավոր ներողություն հայցեն պարոն Քոչարյանից»,-ասաց Ալումյանը։


Նա հիշեցրեց, որ երեկ ՍԴ որոշումը հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքում։


«Հիմա անկախ նրանից, թե մենք կհամարենք, որ այդ հոդվածը անվավեր է ճանաչվել մարտի 26-ին, թե՞ մարտի 29-ին, փաստացի հենց այս պահին մեր պաշտպանյալի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը Քրեական օրնսգրքում այլևս գոյություն չունի։ Գոնե Դուք հիմա մեր միջնորդությունը քննարկեք, ավելին, դրա պարտականությունն էլ չունեք, Դուք հիմա արդեն պետք է  քրեական հետապնդումը դադարեցրած լինեիք, հիմա եկել, քննարկում եք հարց՝ նիստը հետաձգե՞նք, մյուս երեքշաբթի,  թե՞ չէ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ մաշտաբի օրինախախտում եք անում, Դուք ուզում եք, որ ես ասե՞մ, Դուք արդեն հանցագործության եք մոտենում։ Ես չեմ ուզում՝ դատարանին վիրավորեմ, ոչ թե Ձեզ։ Դուք հիմա փաստորեն նպատակադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որ ուրբաթ օրվանից գոյություն չունի։ Դուք դա լո՞ւրջ եք ուզում անել, դատախազների հետ համաձայնեցրե՞լ եք արդեն։ Դուք արդեն նախապատրաստել եք սցենա՞ր, ո՞նց եք անելու։ Դուք պատրաստվո՞ւմ եք յոթ օր քրեական հետապնդում շարունակել, որ հետո դատախազները կարողանան ինչ-որ մեղադրանքներ փոխե՞լ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ դրա տակից կարո՞ղ եք դուրս գալ։ Կամ նրանք, որ ձեզ այդ հրահանգներ են տվել»,-ասաց Ալումյանը։


Դանիբեկյանը հայտարարեց՝ ստիպված է ընդհատել փաստաբանին, քանի որ դատարանի նկատմամաբ վիրավորական  հայտարարություններ է անում, Ալումյանն ի պատասխան նշեց. «Արդեն ամեն ինչ ասել եմ, Դուք մտածեք»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր