Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 մար 2021 15:50

Թուրքական հակակորոնավիրուսային պատվաստանյութը հասանելի կլինի ողջ մարդկությանը

Փորձարկումների բոլոր փուլերի ավարտվելուն պես, Թուրքիան հասանելի կդարձնի կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը: Հասանելիության պայմանները հնարավորինս օպտիմալ կլինեն ամբողջ մարդկության համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դիմելով ՄԱԿ-ի` «COVID-19-ը և հետագա վերականգնման ֆինանսավորումը» թեմայով առցանց նիստի մասնակիցներին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:


Էրդողանը մտահոգություն է հայտնել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի անհավասար բաշխման կապակցությամբ.


«Այնպիսի երկրների առկայության ֆոնին, որտեղ գրեթե ամբողջ բնակչությունն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, կան միլիարդավոր մարդիկ, որոնք նույնիսկ պատվաստանյութի առաջին չափաբաժինը չեն ստացել»:


Ըստ թուրք առաջնորդի՝ պատվաստումների խնդիրը սպառնալից բնույթ է ստացել, աշխարհի շուրջ 100 երկիր դեռ  հասանելիություն չունի կորոնավիրուսի պատվաստանյութերին:


Համաշխարհային տնտեսությունը չի վերականգնվի և համավարակը չի ավարտվի, քանի դեռ չի ապահովվել կորոնավիրուսի պատվաստանյութի արդարացի բաշխումը, ընդգծել է Էրդողանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր