ՀՀԿ-ն առանց այդ էլ ցածր վարկանիշ ունի, նպատակահամար չի համարում աջակցելու Ռոբերտ Քոչարյանին. «Ժողովուրդ»

Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հայտնել է նեղ շրջապատում, որ նպատակ ունի ընտրությունների ժամանակ աջակցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին, և ասել է՝ բոյկոտելու ենք ընտրությունները, մենք 4-5 պատգամավորական մանդատ ստանալու համար չենք լեգիտիմացնի կապիտուլյանտին։
Սարգսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ ՀՀԿ-ն տարբեր հարցումների միջոցով պարզել է՝ ցածր վարկանիշ ունի, իսկ այդ ձևով ընտրությունների մասնակցելը կխայտառակի իրեն, ինչի համար էլ ճիշտ է համարում Վանեցյանին աջակցելը, քան լինել Ռոբերտ Քոչարյանի կողքին:
Ավելին՝ լիդերների վերջին հանդիպման ժամանակ դա բացահայտ Սարգսյանն ասել է Ռոբերտ Քոչարյանին՝ հստակ նշելով, որ նրան չի աջակցելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ականների կարկառուն թևն էլ հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն իր դեմքով չգնա ընտրությունների, ապա իրենք կմտնեն այն ցուցակը, որը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը:
Կարելի է ասել՝ այս պահին ՀՀԿ-ում երկփեղկվածություն է, և Սերժ Սարգսյանի թիմակիցները դժգոհ են նրա կեցվածքից հատկապես այն առումով, որ վերջինս բաց չի ներկայացնում իր քայլերն ու անելիքները թիմի մոտ։
Ինչպես թաքուն հրաժարական տվեց, այնպես էլ գաղտնի է պահում հիմա իր իրական նպատակները հարազատ կուսակցությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: