Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

31 մար 2021 10:41

ՀՀ և Արցախի նախկին նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել ու խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու․«Ժողովուրդ»

«Դեռևս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի և Արցա­խի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մի­ջև: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են որևէ հաղորդագրություն այդ մա­սին չտարածել, որևէ ձևով հանրու­թյանը չտեղեկացնել այդ հանդիպ­ման մասին, սակայն Լևոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել է նման հաղորդագրություն տարածել, որը նախագահների համար անսպա­սելի է եղել:




Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ առա­ջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախ­կին նախագահներ Լևոն Տեր-Պետրոս­յանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քն­նարկվել են հետպատերազմյան շրջա­նում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումնե­րին վերաբերող մի շարք հարցեր»:


Նախագահները, տեսնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը մի­այն տեղեկացրել է, թե հանդիպումը վե­րաբերել է Արցախի հարցին, որոշել են արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջով հայ­տարարություն տարածել, նշելով, որ հանդիպման ժամանակ Հայաստանին վերաբերող հարցեր ևս քննարկվել են: «Ի պատասխան բազմաթիվ լրատվա­միջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նա­խագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցա­խի նախկին նախագահների հանդիպ­ման փաստը: Թե՛ արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպա­տերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»,- նշված էր հաղորդագ­րությունում:


Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թևը հատուկ շեշտել է, որ Հայաստա­նում առկա խնդիրները ևս քննարկվել են, ու նման ձևաչափով հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են:


Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Հայաստանի քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու ձևաչափը, ինչպես նաև իշխանությունների դեմ պայքարե­լու ուղիները:


Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ նախագահները հանդիպման ժամանակ հույժ գաղտնի որոշում են կայացրել ու միմյանց խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու: Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք պարզել, թե ինչ որոշման մասին է խոսքը: Փորձեցինք նաև զրուցել Արցախի նախկին նախա­գահ Արկադի Ղուկասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր