Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 15-ի համար          Ձևական փաստաթուղթ, որն իրավական պարտավորություններ չի առաջացնում․ «Հրապարակ»       Պարգևավճարների հարցը «ռազբորկաների» թեմա է դարձել․ «Հրապարակ»    

31 մար 2021 16:28

Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայից դուրս բերված տղամարդու պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ որոշմամբ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Քր.գործը, որը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով երեկ՝ մարտի 30-ին, Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերված Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակի հայտնաբերման փաստով։ Նշենք, որ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից փնտրվում էր որպես անհետ կորած։


Դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։ Կայքի տեղեկություններով՝ սպանված «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրենն էր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր